Հաճախ տրվող հարցեր
Ո՞վ է Wildberries Manager-ը։
Wildberries Manager-ը մասնագետ է, ով կազմակերպում և վերահսկում է ապրանքների վաճառքի ողջ գործընթացը Wildberries-ի միջոցով, և ստանում համապատասխան աշխատավարձ ծառայությունների մատուցման համար։
Որո՞նք են WB Manager-ի պարտականությունները։
Իրականացնել մրցակիցների, նիշայի և շուկայի վերլուծություն
Կոնսուլտացնել վաճառողին որակը երաշխավորող փաստաթղթերի մասով
Հաշվել ապրանքի ինքնարժեքը և մարժան
Գրանցել և վարել վաճառողի կաբինետը WB-ում
Ստեղծել ապրանքատեսակին համապատասխան/գրագետ քարտեր
Կազմել ճիշտ և գրագետ SEO
Կոնսուլտացնել վաճառողին փաթեթավորման, շտրիխավորման մասին
Աշխատել WB-ում անվճար և վճարովի առաջխաղացման գործիքների հետ
Մշակել առաջխաղացման ռազմավարություն, վերլուծել վաճառքները, վերահսկել ապրանքի մնացորդը
Պատասխանել հաճախորդների հարցերին և կարծիքներին
Հետևել թարմացումներին, խմբագրել սխալները
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա WB Manager-ը։
Excel-ի միջին/բավարար իմացություն
Աշխատասիրություն, ուշադրություն, պատասխանատվություն
Մեծաքանակ ինֆորմացիայի հետ աշխատելու կարողություն
Ռուսերենի միջին/բավարար իմացություն
Ի՞նչ առավելություններ ունի WB Manager-ի աշխատանքը։
Աշխատելու եք ազատ և ճկուն գրաֆիկով և ազատվելու եք ֆիքսված գրաֆիկով աշխատանքից
Աշխատելու եք տանից կամ ցանկացած Ձեզ հարմար վայրից
Շուկայում կա WB MANAGER-ի ռեալ մեծ պահանջարկ
Կարող եք աշխատել 5+ վաճառողի հետ միաժամանակ
Ստանալու եք բարձր աշխատավարձ (80.000-150.000 դր 1 վաճառողի հետ աշխատելու դեպքում)
Կարող եք սեգմենտավորել աշխատանքը, և աշխատել տարբեր WB ուղղություններով
Կարող եք գումար աշխատել ինֆոգրաֆիկայով ևս, քանի որ մեր դասընթացի ընթացքում այդ մասնագիտությունը ևս Ձեզ սովորեցնում ենք
Կարող եք աշխատել միաժամանակ և’ որպես մենեջեր, և’ որպես վաճառող:
ՀՀ-ում բնակվելով օնլայն կարող եք աշխատել ՌԴ շուկայի հետ ևս
Ու՞մ համար է այս դասընթացը՝
Ուսանողների,
մայրիկների, ովքեր բալիկների հետ չեն համատեղում ֆիքսված գրաֆիկով աշխատանքը,
անհատների, ովքեր դասընթացը ավարտելուց հետո հնարավորություն կունենան օնլայն աշխատելու որպես մենեջեր կամ բացել բիզնեսը WILDBERRIES-ում։
Արտադրողների, ովքեր բացի Հայաստանից, կցանկանան նաև իրենց պրոդուկտը ներկայացնել արտասահմանյան երկրներում WILDBERRIES-ի միջոցով և բազմապատկել վաճառքները։
Անհատների, ովքեր ցանկանում են բացել բիզնես, ունենալ եկամուտ, ՀՀ-ում, տանը նստած, ապրանքը պատվիրել Չինաստանից, տեղափոխել ՌԴ WILDBERRIES-ի պահեստ, և վաճառել բարձր արժեքով։
Այն անձանց, ովքեր ունեն խանութ, ցանկանում են խանութում առկա տեսականին տեղադրել WILDBERRIES-ում և վաճառել, բազմապակտելով վաճառքի ցուցանիշը։ Դուք կսովորեք ամենը 0-ից մինչև ՊՌՈ մակարդակ՝ տիրապետելով բոլոր անհրաժեշտ գիտելիքներին, ալգորիթմներին և գործիքներին:
Ո՞վ Է Wildberries Seller-ը։
Wildberries Seller-ը ԱՁ կամ իրավաբանական անձ է, ով հանդիսանում է Wildberries-ում որպես վաճառող։ SELLER կարող են լինել՝
Արտադրողները
Անձիք, ովքեր ցանկանում են ապրանքը գնել Չինաստանից, տեղափոխել ՌԴ և վաճառել՝ վերավաճառողները
Անձիք, ովքեր ունեն ֆիզիկական կամ օնլայն խանութ, ցանկանում են ապրանքը կենտրոնացնել նաև WB-ում և կրկնապատկել վաճաքները
Ի՞նչ հնարավորություն ունի WB Seller-ը։
Այս բիզնեսը համարվում է ժամանակի ամենաակտուալ բիզնեսներից, որը կարող եք սկսել նվազագույն ներդրումով։ Հստակ ներդրումային չափ չկա, քանի որ դա կախված է ապրանքից, ապրանքի քանակից։ Առաջին քայլը ճիշտ շուկայի, ապրանքի ընտրությունն է, և կայքում գրագետ ներկայացնելը, որը սովորելու եք մեր դասընթացի ընթացքում։
ԲԱՑԻ Հայաստանից և Ռուսաստանից Ձեր ապրանքը վաճառքի հասանելիություն կունենա մյուս ԵԱՏՄ երկրներում(ԵԱՏՄ երկրներ՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան)։
WB-ն օր օրի զարգանում է, գրավում հաճախորդների մեծ բազա, ըստ այդմ Ձեր հաճախորդների թիրախային բազան ևս ընդլայնվում է։
Wildberries-ը համարվում է տարածաշրջանի ամենամեծ և ամենաեկամտաբեր մարկետփլեյսը, որի շնորհիվ կարող եք ունենալ բարձր եկամուտ։
Ամենաակտուալը՝ կարող եք ապրանքը մատչելի արժեքով Ձեռք բերել Չինաստանից, տեղափոխել ՌԴ WB պահեստ, վաճառել բարձր արժեքով։ Մեր դասընթացի ընթացքում կխոսենք ընթացակարգի մասին, կտրամադրվեն վստահելի մատակարարների(և ոչ միայն) կոնտակներ, և կկարողանաք հեշտ կազմակերպել գործընթացը։