Ես Մարիամն եմ

ունեմ երեք բիզնես՝ 20 տարեկանում, որոնք շարունակաբար զարգացնում եմ: Իմ նպատակն է երիտասարդ սերնդին մոտիվացնել, կիսվել իմ փորձով և ապացուցել, որ երիտասարդ տարիքում հնարավոր է դառնալ ֆինանսապես անկախ, ունենալ ազատ աշխատանքային գրաֆիկ և աշխարհի ցանկացած կետից հետևել բիզնեսի գործընթացներին ու վաճառքներին՝ միաժամանակ ճամփորդելով:

Ձեռք բեր նոր հմտություններ և սկսիր հաջող կարիերա

Ես չեմ դադարում սովորել նոր մասնագիտություններ: Վերջին երկու տարիների ընթացքում ուսումնասիրելով WB SELLER/MANAGER մասնագիտությունը՝ մի շարք փորձառու դասընթացավարների հետ համատեղ ստեղծեցի @marka.course էջը, որտեղ առաջարկում ենք դասընթացներ ժամանակակից ամենաեկամտաբեր ոլորտների վերաբերյալ: Արդեն ունեմ 250+ գոհ և հաջողակ ուսանողներ, ովքեր սկսել են վաճառել WB-ում կամ աշխատում են որպես մենեջեր՝ ունենալով բարձր եկամուտներ:

Ինքս WB-ում գործում եմ որպես վաճառող և ղեկավարում եմ իմ հագուստի բրենդը՝ @clothes_armenia: Դասընթացների մասնակիցների հետ ապահովում եմ արդյունավետ համագործակցություն, կիսվում եմ իմ փորձով և ներկայացնում WB-ում աշխատանքի բոլոր մանրամասները: Դասընթացի ավարտին՝ տրամադրված ինֆորմացիան ճիշտ կիրառելու դեպքում, կարող եք անմիջապես սկսել ձեր աշխատանքը: Մենք տրամադրում ենք ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և երաշխավորում արդյունք նրանց համար, ովքեր աշխատասեր են, կատարում են առաջադրանքները և ձգտում ինքնակրթվել:

Չմոռանաք, որ գրանցվելիս կստանաք 5 բոնուս, որոնցից մեկը՝ ինֆոգրաֆիկայի դասընթաց է: Միացեք մեր թիմին, և միասին կծանոթանանք վաղ տարիքում աշխատանքի և բիզնեսի մանրամասներին:

Բլոգ

Հետևիր մեզ և տեղեկացված եղիր բոլոր նոր զարգացումներին։ Մեզ հետ դու միշտ կլինես առաջատար՝ նոր հնարավորությունների և զարգացումների մեջ։